Այս շաբաթ սարսափելի ողբերգություն եղավ. ոչ մարտական պայմաններում, ժամանակավոր կացարանի իրենց մահճակալներում ողջակիզվեցին ժամկետային զինծառայողներ՝ 15 հոգի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի մանրամասները պետք է իրավապահները պարզեն, սակայն կա նախնական վարկած, համաձայն որի՝ պատճառը վառարանը բենզինով թեժացնելու կապիտանի փորձն է եղել:
Դեպքին հաջորդեցին պաշտոնանկություններ, պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ ձեռք են բերել մոդուլային զորանոցներ և դրանց տեղադրման փուլում են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
1lurer.am
0Comments