ԵՄ–ն վերացրել է էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից․ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ

Մանրամասներ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել ՌուսաստանիՑ էներգետիկ կախվածությունը։

«Մի քանի ամսում մենք վերացրեցինք էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որը մենք ստեղծել էինք տարիներ շարունակ»,- ասել է նա կիրակի օրը «Diário» թերթին տված հարցազրույցում։

«Մենք գնային աճի չափազանց լարված փուլ անցանք, բայց վերադարձանք նախապատերազմյան իրավիճակին»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Նա նշել է, որ օգոստոսին դա մեծապես պայմանավորված է եղել շուկաներում սպեկուլյատիվ լարվածությամբ։

Նրա կարծիքով, էներգետիկ շուկայում լարվածությունն այլևս չի կարելի կապել Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Սա էներգետիկայի և, մասնավորապես, գազի և էլեկտրաէներգիայի գների հարաբերակցության կառուցվածքային խնդիր է»,- պարզաբանել է Բորելը։ Նա հույս է հայտնել, որ շուտով Եվրահանձնաժողովը կներկայացնի իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկ։