Չինաստանի բնակչությունը 60 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է

Մանրամասներ

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում՝ Չինաստանում, ապրում էր 1,411 միլիարդ մարդ, ինչը 850 հզ-ով պակաս է նախորդ տարվանից: Այս մասին հունվարի 17-ին հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը։ Այսպիսով, երկրի բնակչությունը 2022 թվականին կրճատվել է 60 տարվա ընթացքում առաջին անգամ։

Ծնելիության մակարդակը կազմել է ընդամենը 6,77՝ 1000 մարդու հաշվով, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

2022 թվականին ծնվածների թիվը (9,56 մլն) ցածր է եղել մահացածների թվից (10,41 մլն)։