Սպիտակ տունը խորհուրդ է տալիս ուկրաինական իշխանություններին զերծ մնալ ռազմաճակատում խոշոր հարձակում սկսելուց, քանի դեռ Կիևը չի ստացել ամերիկյան զենքի նոր խմբաքանակը։ Այս մասին, ըստ Reuters-ի, լրագրողներին անանունության պայմանով հայտնել է Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հակահարձակման հնարավորության մասին բանակցություններն ընթացել են այն համատեքստում, որ ուկրաինացիները նախ պետք է բավականաչափ ժամանակ հատկացնեն՝ սովորելու, թե ինչպես օգտագործել վերջին զենքերը, որոնք տրամադրվում են ԱՄՆ-ի կողմից։
Ռոյթերսի զրուցակիցը նաև նշել է, որ Բայդենի վարչակազմը հավատարիմ է մնում Կիևին Abrams տանկեր չմատակարարելու իր որոշմանը, որոնք Պենտագոնը պնդում է, որ չափազանց թանկ են, դժվար է շահագործել և շատ վառելիք են սպառում:
Հունվարի 19-ին Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթին, որը ներառում է տասնյակ Bradley հետևակի մարտական մեքենաներ և Stryker զրահափոխադրիչներ։
0Comments