Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել

Մանրամասներ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել։ Ինչպես հունվարի 20-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, վիրահատությունը բարեհաջող է անցել։ 82-ամյա քաղաքական գործչի կյանքին վտանգ չի սպառնում:

«Հիմա նա հսկողության տակ է։ Վիրահատությունը տեղի է ունեցել Սրտի գիտական վիրաբուժության ազգային կենտրոնում՝ հայտնի սրտային վիրաբույժ Յուրի Պյայի ղեկավարությամբ»,- Twitter-ում հայտնել է խոսնակը։

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը գլխավորել է գրեթե 30 տարի։ Նա նախագահի պաշտոնից ինքնակամ հրաժարական է տվել 2019 թվականի մարտի 20-ին: