Թուրքիայի Մարդին նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել

Մանրամասներ

Թուրքիայի Մարդին նահանգի Արթուկլու շրջանում իրաքյան պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ կրակ են բացել, որը եղել է ընթացքի մեջ։

Այս մասին գրում է Еrmenihaber.am-ը։

Զինված հարձակման հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 5 անձինք, ովքեր Իրաքի Դոհուք քաղաքից ցանկացել են գնալ Դիարբեքիրի հիվանդանոց։

Դեպքի հանգամանքները պարզելու համար 3 կասկածյալ է ձերբակալվել։