Ինչո՞ւ է մանկապարտեզների վճարը 3 անգամ թանկացել

Մանրամասներ

«Հանարպետությունում, հիմնականում, հետևյալ իրավիճակն է՝ գիտեք՝ համայնքների համար բավական ծախս է մանկապարտեզ պահելը, և մեր համայնքների գերակշիռ մեծամասնությունում հազվադեպ համայնքներ ունենք, որտեղ վճար չկա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Գավառ քաղաքում մանկապարտեզների վճարի եռակի թանկացման խնդրին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մանկապարտեզները հիմնականում վճարովի են. ես, ինչքան գիտեմ, դա անվանում են ծնողական վճար և տարբեր համայնքներում դա սահմանում է ավագանին. այսինքն՝ դրանց չափերը տարբեր են՝ կախված համայնքի բյուջեի հնարավորություններից»,-հավելեց Սանոսյանը: