Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Փաշինյան-Պուտին բանակցությունների մի հատվածին

Մանրամասներ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արայիկ Հարությունյանը Երևանում ներկա է եղել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բանակցությունների մի հատվածին

Սիրելի ընկերներ և հետևողներ, այս տեղեկատվության մասին ես ակնարկել եմ մի քանի անգամ, այդ թվում՝ իմ ֆեյսբուքի ուղիղ եթերներում, հիմա գրեմ մի քիչ ավելի մանրամասն:

Ուրեմն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան վերջին այցի ընթացքում, խոսք է բացվել նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակման մասին:

Չեմ կարող/չեմ ուզում ամբողջական պատկերը տալ, բայց մի քանի բան ասեմ:

Նախագահ Պուտինը ՀՀ իշխանություններին ասել է, որ պարոն Վարդանյանի նշանակման հետ Մոսկվան կապ չունի, նույնը կրկնել են հանդիպմանը ներկա երեք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թե ինչ կոնտեքստում է եղել այս զրույցը, մեկ այլ առիթով կգրեմ, երբ գրելը վնասակար չի լինի:

Փաշինյան-Պուտին հանդիպման մի հատվածին հրավիրվել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է իրավիճակը Արցախում և որոշ մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի սադրիչ քայլերի հետ:

Առայժմ այսքանը»: