Հայտնի են ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2022-ի լավագույն մարզիչների թեկնածուները

Մանրամասներ

ՖԻՖԱ-ն հայտարարել է 2022-ի լավագույն մարզչի թեկնածուների անունները։

Ցուցակում, Թերթի փոխանցմամբ, տեղ են գտել ՉԼ գործող չեմպիոն «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և ԱԱ-2022-ի ֆինալիստներ Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների գլխավոր մարզիչներ Լիոնել Սկալոնին ու Դդիյե Դեշամը։

Թեկնածուների ամբողջական ցուցակն այսպիսին է․

Կառլո Անչելոտի (Մադրիդի «Ռեալ»)

Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական)

Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

Վալիդ Ռեգրագի (Մարոկկոյի հավաքական)

Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական)։

Ընտրությունը պիտի կատարեն երկրպագուները, որոնք կարող են քվեարկել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։