Ուղղությունը՝ Հայաստան․ ֆրանսիացի պատգամավորը լուսանկար է հրապարակել

Մանրամասներ

Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Փեթելը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ուղղությունը՝ Հայաստան:

Ուղևորություն Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի ու իմ գործընկեր Անն Ժենետեի հետ՝ աջակցելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը մեկ ամսով փակելու մտահոգիչ համատեքստում»։

Նա նաև իր գործընկերների, Արարատ լեռան և հայկական եռագույնի լուսանկարներ է հրապարակել։