«Արցախը կորցնես, լա՞վ է, թե՞ Հայաստանը». ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան. VIDEO

Մանրամասներ

Դուք ասում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչի՞ չեք գնում պատերազմ, գնացեք, զորք հավաքեք, գնացեք Լաչինի միջանցքը բացեք, բայց էդ ինչ ա նստելու մեր վրա, Հայաստանի կորուստ՝ ամբողջությամբ, այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Արցախը կորցնես լա՞վ ա, թե՞ Հայաստանը, օրինակ քեզ բան եմ հարցնում։ Գնա Վան, Կարս, Արդահան, գնա ասա՝ իմ հայրենիքն ա, Կարսը քոնը չէ՞ր 100 տարի առաջ»,- դիմելով լրագրողին՝ ասել է Մելքոնյանը։

Հարցին՝ հրաժարվո՞ւմ ենք Արցախից, պատգամավորը պատասխանել է, որ Արցախից, իհարկե, չենք հրաժարվում, բայց պիտի կարողանանք Արցախին այնպիսի մոտեցում ցույց տալ, որ Արցախին չվնասենք ու Հայաստանին չվնասենք։

Մանրամասները՝ տեսանյութում։