Դատարանը մերժեց Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի

Մանրամասներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական կայքից։

Դատարանի վճռի մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ չեն արվել 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։

Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։