Կապանի, Նոյեմբերյանի և Մարտունիի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Թումանյանում և Ստեփանավանում ձյուն է տեղում

Մանրամասներ

1

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Կապանի, Նոյեմբերյանի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: