BMW-ի գույն փոխող մեքենան․ i Vision Dee-ն կարող է ձևափոխվել 32 տարբեր գույների և նույնիսկ ձևավորել տպավորիչ նախշեր

Մանրամասներ

1

BMW-ն ևս մեկ անգամ ցնցել է CES-ը՝ իր նոր գույնը փոխող մեքենայով, Ամերիկայի Ձայն-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը։

Մեքենան քամելեոնի պես կարող է փոխել իր գույները՝ համապատասխան վարորդի տրամադրությանը: i Vision Dee մեքենան կարող է ձևափոխվել 32 տարբեր գույների և նույնիսկ ձևավորել տպավորիչ նախշեր:

«Մենք կրկին ունենք աշխարհում առաջին, բայց այս անգամ ամբողջ գույնը փոխող մեքենան»,- նշել է BMW-ի E Ink նախագծի ղեկավար Ստելլա Քլարկը:

Ըստ BMW-ի՝ վարորդի ընտրած գույնը պահպանելու համար էներգիա չի պահանջվում: