Պուտինը «տհաճ» մարդ չէ. Մակրոնը խոսել է ՌԴ նախագահի «պարադոքսի» մասին

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պարադոքսի» մասին՝ հայտարարելով, որ վերջինս «տհաճ» մարդ չէ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը։

«Նախևառաջ, երբ հանդիպում ես նրան, նա տհաճ մարդ չէ։ Սա է պարադոքսը»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնը, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Պուտինի հետ երկխոսություն պահպանելու կողմնակից է: Ամռանը նա զայրացրել էր Կիևին` հայտարարելով, որ արևմտյան կառավարությունները չպետք է «նվաստացնեն» Ռուսաստանի նախագահին:

Վերջին օրերին, սակայն, Ֆրանսիայի առաջնորդը դարձել է առաջին արևմտյան դաշնակիցը, որը համաձայնել է Ուկրաինա ուղարկել արևմտյան զրահատեխնիկա: