Բրազիլիայի նախկին նախագահի կողմնակիցները գրավել են գործող նախագահի նստավայրը, այնուհետև կոնգրեսի շենքը

Մանրամասները՝ տեսանյութում

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք անցած տարեվերջից բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ, գրավել են գործող նախագահի նստավայրը, այնուհետև կոնգրեսի շենքը։ Ոստիկանությունը փորձում է ցրել նրանց գազով եւ ձայնային նռնակներով։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ներին։ .

Բոլսոնարուի արմատական կողմնակիցները ռազմական ոստիկանության հետ բախվելուց հետո ներխուժել են գործող նախագահի նստավայրը և Ազգային կոնգրես։ Ակցիաների մասնակիցները զինված են փայտերով եւ քարերով։