ՌԴ ԱԳՆ-ի շենքում հրդեհի ահազանգ է հնչել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ տեղեկությունը, թե «աշխատանքային տարածքում հրդեհ է եղել», չի համապատասխանում իրականությանը, խոսքը նկուղային հարկերի մասին է։
Հնարավոր պատճառը կարճ միացումն է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աշխատում են. Զոհեր և վիրավորներ չեն եղել։
0Comments