Անցյալ տարի ԱՄՆ-ում Ford-ը յուրաքանչյուր 49 վայրկյանը մեկ վաճառել է մեկ պիկապ

Մանրամասներ

1

Ford ընկերությունն անցյալ տարի վաճառել է F-շարքի 640 հազար պիկապ: Միջինում ԱՄՆ-ում 49 վայրկյանը մեկ գնել են մեկ բեռնատար, ինչը թույլ է տվել մոդելին 46-րդ տարին անընդմեջ դառնալ երկրի ամենահայտնի պիկապը եւ 41-րդ անգամ ստանալ ամենահայտնի մեքենայի կոչումը, գրում է Motor-ը։

Ford-ի պիկապների հանրաճանաչության մասին է վկայում այն ​​փաստը, որ ընկերությունը միայն նոր սերնդի F-Series Super Duty-ի 150 հազար նախնական պատվեր է ստացել, թեեւ մատակարարումները կսկսվեն միայն այս տարվա սկզբին: Ավանդաբար լավ են վաճառվել F-150-ները, ինչպես նաեւ F-150 Lightnings-ը եւ F-150 Raptors-ը:

F-Series-ի պիկապները Ford-ի շարքում հայտնվել են 75 տարի առաջ՝ 1947 թվականին։ Ներկայիս սերունդն արդեն տասնչորսերորդն է եւ այն դեբյուտել է համեմատաբար վերջերս՝ 2020 թվականի ամռանը:

1