Գայի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և ՎԱԶ 2170-ը. կան վիրավորներ

Մանրամասներ

1

Հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխում հիվանդի, վիրավորներից մեկը հենց նա է։