«Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին». Անդրեյ Բիստրիցկի

Մանրամասներ

1

Ադրբեջանն ու Հայաստանը կարող են իրավիճակի սրում հրահրել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին, այս մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին.

«Հնարավոր է, որ այժմ այդ երկրները բավականին լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի նախաշեմին: Միևնույն ժամանակ, հայտարարություններին հաջորդում են սկզբունքային պատրաստակամության մասին հայտարարությունները. այդ իսկ պատճառով, միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունը իրական վիճակից»:

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, «կողմերը սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ՝ բանակցային դիրքերն ամրապնդելու համար»։

«Ես այդքան գծային չէի խոսի (Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականության մասին): Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց, միևնույն ժամանակ, երկու կողմն էլ հասկանում է, որ ռազմական գործողությունը ծայրահեղ դեպք է»,- նշել է փորձագետը։