Երևանում թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին

Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին Երևանում թալանել են ճանաչված ու սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ս․ Շահգելդյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վ․ Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող NIssan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հափշտակված գումարի չափը պարզվում է։