Փետրվարին Կիևում տեղի կունենա Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը

Մանրամասներ
ա

Փետրվարի 3–ին Ուկրաինան և Եվրամիությունը գագաթնաժողով կանցկացնեն Կիևում՝․ օրակարգում ԵՄ ֆինանսական և ռազմական աջակցության հարցն է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։

Վլադիմիր Զելենսկին այս տարվա իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ «Կողմերը քննարկել են փետրվարի 3-ին Կիևում անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա հերթական գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները և պայմանավորվել են ակտիվացնել նախապատրաստական աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։

Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի հետագա հզորացման ուղիները՝  զենք մատակարարելու միջոցով, ինչպես նաև Ուկրաինային 19 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության նոր ծրագիրը։ 

Զելենսկին և ֆոն դեր Լայենը գնահատել են նաև առաջընթացը ուկրաինական 74 ավերված դպրոցների վերականգնման գործում։ Եվրամիությունը դրա ֆինանսավորման համար հատկացրել է 100 միլիոն եվրո։