Երևանի 6 դպրոցներ ուսուցիչներ են փնտրում

Մանրամասներ
ա

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթներ՝ Երևանի տարբեր դպրոցներում առկա թափուր հաստիքների մասին։

Մրցույթ՝ «Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Աշխարհագրություն» (12 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Աղասի Խանջյանի անվան հ.53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Երաժշտություն» (12 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Երաժշտություն» (27 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայոց լեզու և գրականություն» (6 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Մ. Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ինֆորմատիկա» (10 դասաժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Ալ. Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Աշխարհագրություն» (11 դասաժամ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։