Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Մանրամասներ
ա

Հեղինակավոր Sport.es պարբերականը կազմել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը, հայտնում է news.am-ը։

Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գավի («Բարսելոնա»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Լիոնել Մեսի, Կիլիան Մբապե (երկուսն էլ՝  ՊՍԺ), Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի արդյունքում՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացել էր ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին արժանացել էր աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։