Վերջին տարիներին Հայաստանի միակ ռեալ դաշնակիցը Լուկաշենկոն է: Երկու օր ա Հայաստանում ռուսական ագենտուրան լծված է մեզ` միութենական պետություն ներքաշելու ռուսների օրակարգը հերքելուն: Զարկը ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էր տվել, երբ ՀՀ ԱԽՔ Գրիգորյան Արմենին սադրիչ անվանեց, հերքելով, որ Ռուսաստանը պահանջում է Հայաստանից միանալ միութենական պետությանը: Ու թե Պեսկովը, թե ռուսական ողջ ագենտուրան իրենց բնորոշ ձևով ջայլամ են ձևանում, երբ դեմները դնում ես, որ հիշյալ հայտարարությունը ոչ թե Գրիգորյանն էր արել, այլ` ՀՀ-ում Բելոռուսի դեսպանը:
Չգիտես ինչու Բելոռուսի դեսպանին սադրիչ չեն անվանում: Ավելին, դեսպանի հայտարարությունը միջազգային սկանդալի պատճառ է դարձել, բայց դա ոչ դեսպանի, ոչ էլ իր ներկայացրած երկրի վրա որևէ կերպ չի անդրադարձել: Խոսքը մի երկրի մասին է, որտեղ առանց նախագահի թույլտվության նույնիսկ շնչելն է խնդրահարույց...
Սա Լուկաշենկոյի «սադրանքներից» առաջինը չէ: Երևանում, շաբաթներ առաջ կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, նա հերթական անգամ սկսեց պնդել, որ Ալիևը իրենց ընկերն է, և որ Հայաստանը պիտի հանձնվի: Լուկաշենկոն անշուշտ ճիշտ է ասել, նա ասել է այն, ինչ կա, այնպես, ինչպես Բելոռուսի դեսպանն է ասել այն, ինչ կա: Խնդիրը նրանում է, որ ասելով այն, ինչը կա, նա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Մոսկվայի համար: Պուտինը մեռավ ասելով, որ պայմանավորվածությունները պիտի թաքուն պահվեն, իսկ Բածկան բռնում, սաղ հրապարակում ա:
Լուկաշենկոյի այս համառությանը կարելի է նախանձել: Հենց այս համառության պատճառով վերջերս շատ տարօրինակ կերպով մահացավ Բելոռուսի ԱԳ նախարարը, բայց ինչպես տեսնում եք դա Ալեքսանդր Գրիգորիչին հետ չի պահում: Լուկաշենկոն շարունակելու է ամեն պատեհ ու ավելի շատ անպատեհ առիթով երդվել Մոսկվային հավատարմության մեջ ու, Մոսկվայի գծած սցենարները բացահայտելով, տապալելու է դրանք:
Չեմ զարմանա, եթե մի քանի օրից Լուկոշենկոն հայտարարի, որ Մոսկվան ճիշտ է անում, որ Լաչինի միջանցքը փակ է պահում...
Արթուր Դանիելյան
0Comments