Սեքսապաթոլոգը՝ դեսպան Բուլղարիայում․ Զելենսկին նոր նշանակում է արել

Մանրամասներ

1

Բուլղարիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում դիվանագիտական փորձ չունեցող սեքսապաթոլոգ է նշանակվել, գրում է Украинская правда թերթը։

Ինչպես հավելում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Օլեսյա Իլաշչուկին այս պաշտոնում նշանակելու մասին հրամանը հրապարակվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում։ Ընդ որում, փաստաթղթի տեքստում չի նշվում կնոջ նախկին աշխատանքի վայրը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Իլաշչուկն ավարտել է Չեռնովցիի համալսարանը և Ուկրաինայի Գեշտալտ ինստիտուտը։ Սոցցանցերում նա նշել է, որ աշխատում է որպես կլինիկական հոգեբան, գեշտալտ թերապևտ և սեքսապաթոլոգ-խորհրդատու։ 

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական իշխանությունները բարձր պաշտոնի են դնում որոշակի ոլորտում աշխատանքային փորձ չունեցող անձին։