Փաշինյանը «ՔՊ» վարչության նիստին քննարկել է քաղհասարակության հետ իրականացվող աշխատանքները

Մանրամասներ
ա

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության և կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր։