Ինչպես է Գյումրիում 20–ամյա երիտասարդը խեղդամահ արել 37–ամյա ընկերուհուն․ նա մանրամասներ է պատմել ոստիկանությանը

Մանրամասներ
ա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ: Բաժնում նա խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն:

Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: