Բայրամովի ասածից դուրս է գալիս որ միջանցքը հենց ռուսներն են փակել․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Քիչ առաջ, Լավրովի հետ տրված համատեղ ասուլիսում, Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը հայտարարեց, որ՝ «ցանկության դեպքում խաղաղապահները կարող են դուրս բերել ցանկացողներին»:

Այսինքն, փակ է միայն Արցախի մուտքը, ոչ թե ելքը:

Սա պաշտոնական հաստատում է այն փաստի, որ Ադրբեջանը իրականացնում է էթնիկ զտում և անում է դա ռուս զինվորի ձեռքով ու լավրովենց քավորությամբ:

Համապատասխան մարմինները պիտի զինվեն այս խոստովանությամբ ու գործ անեն:

Update: փաստորեն ադրբեջանական լրատվամիջոցները նենգափոխել են իրենցիսկ նախարարի խոսքերը, պարզվում նա չի ասել «выехать» (դուրս գալ), այլ ասել է «проехать» (անցնել): Այսինքն Բայրամովի ասածից դուրս է գալիս որ միջանցքը հենց ռուսներն են փակել:

Արթուր Դանիելյան