ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը 168 TV-ի եթերում խոսել է ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին, անդրադարձել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին․ «Վերջին 10 օրում իշխանություններն այլևս չեն խոսում խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակի մասին։
Նիկոլ Փաշինյանը միամիտ չէ. հետևողականորեն իրականացնում է իր թուրքամետ քաղաքականությունը:
Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը նույն բանն են անում․ Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի, թուրքին պետք է Հայաստան՝ առանց ազգային իշխանության և ազգային ուժերի, ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական կոնտինգենտի, Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով։
Այսօր, որ ադրբեջանական խուժանը չի մտել Ստեփանակերտ և ուղիղ ռազմական անվտանգությանը չի սպառնում, դրա խոչընդոտը ռուս խաղաղապահներն են:
Բա որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ ՊԲ-ն կազմալուծեցիր: Փաշինյանն ու իր թիմը 120 հազար արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա»,- նշել է Շարմազանովը:
0Comments