Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 60 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Մանրամասներ
ա

Այսօր առավոտյան ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո»։

Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 13 չվերթ է հետաձգվել, 9-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում 21 չվերթ հետաձգվել է, 7-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո» օդանավակայանում 10 չվերթ հետաձգվել է, չորսը՝ չեղարկվել: