Շվեյցարիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է 141 քաղաքացու և 49 կառույց

Մանրամասներ
ա

Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը (ԵՄ), նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Ցուցակում հայտնվել է 141 ֆիզիկական և 49 իրավաբանական անձ:

Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Շվեյցարիան փոփոխություններ է կատարում պատժամիջոցների ռեժիմում՝ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու և Ուկրաինայում շարունակվող տագնապալի իրավիճակի հետ կապված ԵՄ միջոցառումների շրջանակում»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության հրապարակած փաստաթղթում։

Դեկտեմբերի 16-ին ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որը ներառում է նաև սահմանափակումներ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների նկատմամբ: