Երեք գրանդ ակումբ հետաքրքրված է Մբապեի ծառայություններով

Մանրամասներ
ա

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է ArmSport.am-ը։

Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո, որը Մբապեն ավարտեց լավագույն ռմբարկուի կարգավիճակով, տեղեկություններ եղան ՊՍԺ-ից նրա հնարավոր հեռանալու մասին։

Ըստ Sport-ի՝ «Լիվերպուլն» ու «Չելսին» ուշադիր հետևում են իրավիճակին՝ լրջորեն դիտարկելով աստղային ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։

Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը 20 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ ՊՍԺ-ի կազմում: