Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից

Մանրամասներ
ա

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։ 

Հիշեցնենք՝ փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին բավարարել էր Ալեքսանյանի կալանավորման միջնորդությունը։