Ով խաղադաշտ դուրս կբերի Աշխարհի առաջնության գավաթը. Նոր մանրամասներ

Մանրամասներ
ա

Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը կմասնակցի Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի փակման արարողությանը, հայտնում են Թերթը և Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը դուրս կբերի գավաթը։

Նախկինում Կասիլյասն այդպես էր վարվել ԱԱ-2018-ի բացման արարողության ժամանակ։

ԱԱ-2022-ի եզրափակիչը Արգենտինայի և Ֆրանսիայի միջև կկայանա դեկտեմբերի 18-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին։