Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Մանրամասներ

1

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, նշել է Փրայսը՝ շեշտելով, որ դեպի առաջ շարժման ճանապարհը բանակցություններն են։

Ավելի ուշ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել էր նաև գազի մատակարարման խափանումների մասին հաղորդումներին՝ խաղաղ բնակչության թիրախավորումը որակելով անընդունելի։