Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարելավվի, եթե նավթային շահը գերակա լինի ԼՂ հայ քրիստոնյայի կյանքի նկատմամբ․ Քոքս

Մանրամասներ
ա

Հերթական Հայոց ցեղասպանության գործընթացը պետք է կանխվի։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Գրառման մեջ նաև ասված է․ 

«Մեծ Բրիտանիայի դիրքն աշխարհում չի բարելավվի, եթե նրա նավթային շահերն Ադրբեջանում գերակա լինեն ԼՂ հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ»։