Ուկրաինայում կարգելվի ռուս ուղղափառ եկեղեցին. Ռադան տվել է հավանությունը

Մանրամասներ
ա

Գերագույն Ռադայի կոմիտեն ուրբաթ հավանություն է տվել Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու և հարակից կազմակերպությունների արգելման օրինագծին և առաջարկել է Ռադային այն ընդունել առաջին ընթերցմամբ։

Այս մասին «Ուկրինֆորմ»-ին հայտնել է կոմիտեի ղեկավարի տեղակալ Եվգենյա Կրավչուկը և հիշեցրել, որ նոյեմբերի վերջին ներկայացված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում ազգային անվտանգության ամրապնդման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. արգելել Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ցանկացած կրոնական կազմակերպությունների և հաստատությունների գործունեությունը, որոնք ուղղակիորեն կամ այլ կառույցների միջոցով մաս են կազմում և ճանաչում են ՌՈՒԵ-ի կանոնական և կազմակերպչական ենթակայությունը:

Օրենքի նախագիծը ներկայացրել է ոչ թե «Ժողովրդի ծառա» նախագահամետ խմբակցությունը, այլ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին։