Հնդկաստանի վարչապետը չեղարկել է Պուտինի հետ ամենամյա հանդիպումը

Մանրամասներ

1

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա հանդիպումը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության տվյալներով՝ Մոդին նման որոշում է կայացրել Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի միջուկային սպառնալիքների պատճառով։

Գագաթնաժողովն անցկացվում է 2000-ականներից, և այն չեղարկվել է միայն մեկ անգամ՝ 2020 թվականին կորոնավիրուսային համաճարակի պատճառով։