Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար և, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի 2023 թվականի սկզբին, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Նախագահը մտադիր է մասնակցել ընտրարշավին և պատրաստվում է այդ մասին խոսել իր ընտանիքի հետ: Ամենայն հավանականությամբ, նա որոշում կկայացնի հաջորդ տարվա սկզբին»,- ասել է նա։

Ժան-Պիեռն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չունի:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը հայտարարել էր, որ Բայդենը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի իր մտադրության մասին կրկին պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար Ամանորյա տոներից անմիջապես հետո։

Նա ասել է, որ ամբողջ երկրում դեմոկրատներից եկող ազդանշանները ցույց են տալիս, որ Բայդենի կուսակիցներից շատերը պատրաստ են աջակցել նրա թեկնածությունը 2024 թվականի գալիք նախագահական ընտրություններում: