Ռուսական զորքերը Դոնբասի ևս մի քանի բնակավայր են ազատագրել, դեկտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Regnum գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Դոնբասի ազատագրումը. վերջերս ռուսական զորքերի վերահսկողության տակ են անցել Պավլովկան, Մայորսկը, Անդրեևկան, Օպիտնոեն, Բելոգորովկա Յուժնայան և Կուրդյումովկան։
Բացի այդ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի զորքերը ակտիվորեն հրետակոծում են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը, հավելել է նա։ Շոյգուն ատոմակայանի վրա հարձակումները որակել է «միջուկային ահաբեկչություն»։
Ռուսական զորքերը Դոնբասի ևս մի քանի բնակավայր են ազատագրել. Շոյգու
Մանրամասներ
0Comments