Ադրբեջան-Թուրքիան խոշոր զորավարժության սցենարը և բնույթը իրենից ենթադրում է հարձակում նաև Իրանի վրա

Մանրամասներ

1

Ինչպես գիտեք` Ջաբրայիլում Ադրբեջանն ու Թուրքիան խոշոր զորավարժություն են անցկացնում, կուտակվել է աննախադեպ քանակի զորք և ռազմական տեխնիկա։ Զուգահեռ իրականության մեջ Երևանի կենտրոնում զբաղված ենք թիթեռ նկարելով։

Նման գրառումներով և համեմատականներ անցկացնելով` ես ոչ թե մեղադրում եմ երեխաներին կամ ժողովրդին, այլ փաստում եմ, որ ամբողջ պետական ապարատը զբաղված է այս տոնածառ փարթիով։ Ես մեղադրում եմ իշխանություններին, փաստում եմ, արձանագրում եմ, որ կա վտանգ և նրանց կողմից կա անգործություն, կա ժողովրդին բթացնելու միտում։ Եթե, չտա Աստված, վաղը պատերազմ սկսվի, այս անգամ չասեք` նախկիններ, դավաճաններ և մյուս հայտնի հեքիաթները։

Սա ոչ թե հայ-ադրբեջանական սրացման մասին է, այլ ամբողջ տարածաշրջանում կա մեծ էսկալացիայի լուրջ վտանգ։ Զորավարժությունների սցենարը և բնույթը իրենից ենթադրում է հարձակում նաև Իրանի վրա։

Վահե Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից