Ռուսաստանը չի կարող պաշտպանել այն օդանավակայանները, որտեղ տեղակայված են միջուկային մարտագլխիկներով օդանավեր

Մանրամասներ
ա

Ռուս փորձագետները խոստովանում են, որ Ռուսաստանն այն վիճակում չէ, որ առաջ տանի Կրեմլի երազածած «աշխարհը բաժանելու» քաղաքականությունը։ Լրագրի փոխանցմամբ՝ ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը գրում է, որ «ճակատագրական 2014-ից առաջ և դրանից հետո» ասել է, որ «Ռուսաստանի Դաշնությունն իր ներկայիս անփոփոխ ձևաչափով՝ համակարգային կոռուպցիա, տոտալ կադրային խծբ, մասնագիտական ​​քարոզչության բացակայություն, հումքային ասեղ և այլն, սկզբունքորեն ի վիճակի չէ արտաքին ընդլայնման»:

Էնգելսի և Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայաններում այսօրվա պայթյունները տարակուսանք են առաջացրել ռուսական որոշակի շրջանակներում։ Պարզվել է, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել այն օդանավակայանները, որտեղ տեղակայված են միջուկային մարտագլխիկներով օդանավեր, ասում են Ուկրաինայում։ Բացի այդ, Ռյազանը գրեթե Մոսկվա է, իսկ Էնգելսի 800 կմ հեռավորությունը Ուկրաինայի սահմանից տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս՝ կամ պարտիզաններ են աշխատում, կամ արդեն կան հեռահար հրթիռներ։

Ռուսական համացանցում սկսել են խոսել հունվարին մոբիլիզացիայի նոր ալիքի մասին։ Ռուսաստանը պատասխանելու ոչինչ չունի, բացի թնդանոթի մսից։