Ռուսաստանի օդանավակայաններում պայթյուններ են որոտացել. Ուկրաինան մեկնաբանել է՝ մենք դեռ չենք էլ սկսել 

Մանրամասներ
ա

Դեկտեմբերի 5-ի առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել Էնգելսի ավիաբազաներում և Ռյազանի մերձակայքում։ Երկու օդանավակայաններում էլ տեղակայված են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնցից երկուսը վնասվել են։ Ուկրաինական կողմը մեկնաբանել է այս միջադեպերը։

«Ռուսաստանի տարածքում ավելի ու ավելի հաճախակի են «պայթյուններ» լինում։ Որքան էլ թշնամին չուզենա, մենք դեռ ոչինչ չենք սկսել։ Այսպես կարելի է բնութագրել այս իրադարձությունները։ Նրանք պետք է ծոծրակները քորեն, մտածեն, թե ինչպես և ով է դա արել, ինչպես է դա տեղի ունեցել Գտնել մեղավորներին: Գուցե որոշ ժամանակ կպահանջվի: Նրանց համար տագնապալի ազդանշան է», – ասել է Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը, գրում է unian.net-ը։