Մոսկվան ու Բաքուն Լաչինի միջանցքը փակելու նախադեպ են ստեղծում՝ այն Բաքվի վերահսկողությանը հանձնելու նպատակով

Մանրամասներ

1

Իբր բնապահպանական խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ-Արցախ մայուղին փակածներին ռուս «խաղաղապահները» ոչ թե վզներից բռնում ու դուրս են շպրտում նոյեմբերի 9-ի թղթով իրենց բացառիկ իրավասության տակ գտնվող մայրուղուց, այլ մի քանի ժամ հետները «բանակցում» են։ Արցախի պաշտոնյաները շարունակում են հին երգը՝ «Բաքվի գործողությունները հարվածում են ռուս խաղաղապահների հեղինակությանը», եւ մասնակցում «բանակցություններին»։

Մայրուղին փակելու ակտը հետեւեց Լավրովի հայտնի ասուլիսին, որտեղ նա պարզ հայտարարեց, որ Արցախը «Ադրբեջանի» տարածք է, եւ կարգավիճակի խնդիր չկա, հղում անելով Ալմաթիի հռչակագրին ՀՀ իշխանությունների ագենտուրային հակվածությանը։ Լավրովը նաեւ հայտարարեց, որ Բաքուն ապահովելու է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Լավրովի ասուլիսում հնչած հայտարարությունները շատերը գնահատեցին որպես ռուսների հեռանալու նախապատրաստություն։

Ավելի վաղ Բաքուն Լաչինի միջանցքը փակելու տեղեկատվական նախապատրաստություն էր սկսել, ռուսական քարոզչությունն ու դրա երեւանյան սպասարկուները՝ ռուսներին Արցախի կարգավիճակի եւ խաղաղապահների հարցերում մաքրելու արշավ։

Դատելով տեղից ստացված տեղեկություններից՝ ճանապարհի փակման ակտը տեղի է ունեցել նույն սխեմայով, ինչպես Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ գյուղերի, Լաչինի միջանցքի հանձնումը՝ ռուս «խաղաղապահների» վճռական դերակատարումով ու Բաքվի գործողություններն առաջնորդելով։

Սկզբնաղբյուր