Շակիրան հանդիպում է 24-ամյա սերֆինգիստի հետ․ Ֆոտո

ՖՈՏՈ
Live24.am-ը ներկայացնում է

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի նախկին կինը՝ կոլումբացի երգչուհի Շակիրան, կարծես, նոր զուգընկեր ունի։

Իսպանական Marca և Nuestro Diario պարբերականները գրում են, որ երգչուհին սկսել է հանդիպել սերֆինգի իր մարզչի՝ 24-ամյա Գորկա Էզկուրդիայի հետ։

Հիշեցնենք՝ Շակիրան և Պիկեն այս ամառ են բաժանվել՝ 11 տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգը երկու տղա ունի՝ Սաշան և Միլանը։

Ի դեպ, Գորկան միայն սերֆինգով չէ, որ զբաղվում է։ Նա նաև բավական հայտնի լուսանկարիչ է և մասնագիտացած է օվկիանոսը և սերֆինգիստներին լուսանկարելով։

armsport.am