Ուկրաինայում ռազմական գործողությունների տեմպը նվազել է, և միտումը կպահպանվի․ ԱՄՆ հետախուզության ղեկավար

Մանրամասներ
ա

Ուկրաինայում ռազմական գործողությունների տեմպը դանդաղել է, ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը։ Նրա խոսքով, որ այս միտումը կշարունակվի մոտ ապագայում, գրում են Լրագիրը և Ռոյթերսը։

Ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը ձգտում են համալրվել՝ նախապատրաստվելով հետձմեռային հակահարձակմանը: «Իրականում մենք բավականին թերահավատություն ունենք այն հարցում, թե արդյոք ռուսներն իրականում պատրաստ կլինեն դրան»,- հավելել է ամերիկյան հետախուզության ղեկավարը։

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը «բավական արագ» սպառում է իր ռազմական պաշարները, ներառյալ ճշգրիտ կառավարվող զինամթերքը: «Դա իսկապես բավականին անսովոր է, և մենք կարծում ենք, որ այս փուլում նրանք ի վիճակի չեն արտադրել այն, ինչ ծախսում են», – ավելացրեց Հեյնսը։