Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Մանրամասներ
ա

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում օտարերկրյա գործակալների մասին «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին» նոր օրենքը։

Այն ամփոփում է օտարերկրյա գործակալների վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրության գործող նորմերը և ներմուծում մի քանի նոր դրույթներ։

Օրենքը սահմանում է, որ օտարերկրյա գործակալն այն անձն է, ով ստացել է աջակցություն կամ գտնվում է օտարերկրյա ազդեցության տակ այլ ձևերով և իրականացնում է քաղաքական գործունեություն, նպատակաուղղված տեղեկատվություն է հավաքում Ռուսաստանի ռազմական, ռազմատեխնիկական գործունեության ոլորտում կամ տարածում է հաղորդագրություններ և նյութեր՝ նախատեսված մարդկանց անսահմանափակ շրջանակի համար։