Մեսսին գոլ է խփում իր կարիերայի 1000-րդ խաղում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Լիոնել Մեսսին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, անցկացնում է իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։

Ավագի թևկապով 35-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականին դուրս բերեց ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Ավստրալիայի դեմ խաղին։

Այս պահին Արգենտինան հաղթում է 1-0 հաշվով․ հանդիպման հաշիվը բացել է հենց Մեսսին, ում համար սա նաև առաջին գոլն է ԱԱ-ների փլեյ-օֆֆ փուլում։ Նա նաև հավասարվեց այս առաջնության ռմբարկուներին՝ խփելով իր երրորդ գոլը մրցաշարում։

Մինչ օրս Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում, ՊՍԺ-ի կազմում՝ 53 և Արգենտինայի հավաքականի կազմում ևս 169 հանդիպում։

armsport.am