Մունդիալ-2022. Նիդերլանդները հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը` գերազանցելով ԱՄՆ-ին

Մանրամասներ

1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Նիդերլանդների և ԱՄՆ ընտրանիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ար-Ռայան քաղաքի «Խալիֆ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներից Նիդերլանդները տիրում էր նախաձեռնությանը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: 10-րդ րոպեին, ճիշտ ժամանակին գեղեցիկ փոխանցում ստացանալով, Մեմֆիս Դեպայը դիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ: Բաց թողած գնդակից հետո ԱՄՆ ընտրանին փորձեց հետ բերել կորցրածը, սակայն նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում հաջող ավարտել գրոհները: Ունենալով նյութական առավելություն՝ Նիդերլանդները վիճակագրությամբ զիջում էր ԱՄՆ թիմին: Գնդակին ավելի շատ տիրում էին ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստները, սակայն Նիդերլանդները խաղակեսի վերջում ևս արդյունավետ օգտագործեց իր եզակի հնարավորություններից մեկը։ Այս անգամ աչքի ընկավ Դեյլի Բլինդը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու թիմերը մեկական հնարավորություն ունեին գնդակը միմյանց դարպասն ուղարկելու, սակայն ապարդյուն: Երկրորդ կեսում էլ ԱՄՆ-ի ընտրանին վիճակագրությամբ առավելություն ուներ: Նիդերլանդների ընտրանին հաջող պաշտպանվում էր` շեշտը դնելով հակագրոհների վրա:  ԱՄՆ ընտրանին 76-րդ րոպեին կարողացավ մեկ գոլ հետ բերել, ինչը որոշակի հույսեր արթնա րեց ամերիկացիների մոտ, սակայն այդ հույսն ամբողջությամբ մարեց, երբ Նիդերլանդները շատ արագ վերականգնեց երկու գոլի առավելությունը: ԱՄՆ հավաքականի ֆուտբոլի Հաջի Ռայթի գեղեցիկ գոլին րոպեներ անց պատասխանեց Դենզել Դյումֆրիսը՝ ամրագրելով իր թիմի հաղթանակը։ Նիդերլանդներ-ԱՄՆ` 3:1:

1/4 եզրափակիչ փուլում Նիդերլանդները կմրցի Արգենտինա-Ավստրալիա զույգի հաղթողի հետ: